
SHAMSHYAN.com –ի տեղեկություններով՝ երեկ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ՀՀ ՊՆ N զորամասի (Զոդի չաստ) հրամանատար Սերոժ Գևորգյանը: Միևնույն ժամանակ զինվորական ոստիկանություն է հաղորդում տվել գնդապետ Ս. Գևորգյանը և հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Ա. Երանոսյանը և ՊՆ գնդապետը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն նա սկսել է հայհոյանքներ տալ գնդապետի հասցեին, ինչին նույն կերպ հակադարձել է նաև զորամասի հրամանատարը և բանը հասել է ծեծկռտուքի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: