ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի բարդ թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել Հովհաննես Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ 1-ին մասում կռիվ է արել:  Նույն օրը հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի եւ աջ ազդրի մեկ երրորդականի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1963թ. ծնված Կամո Ղ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին՝ ժ. 20:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ իր գործընկեր Հովհաննես Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել իրեն եւ վնասվածքներ պատճառել: Նշել է նաեւ, որ ինքը ձեռքով հարվածներ է հասցրել Հովհաննես Ն.-ին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս