ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհի Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետեւ իր որդու` Ղազախստանի քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ուկրաինայի քաղաքացի Նելլի Հ.-ն ինքնաթիռում վիճաբանել է Նախշունիկ Ի.-ի եւ Արսեն Ի.-ի հետ ու ինքնաթիռի վայրէջքից հետո իր հարազատների` Հայկ Հ.-ի, Ռոբերտ Հ.-ի եւ Սուրեն Գ.-ի հետ «Զվարթնոց»-ի վճարովի ավտոկանգառում վիճաբանել ու ծեծկռտուքի է բռնվել Նախշունիկ Ի.-ի, Արսեն Ի.-ի եւ նրանց դիմավորող Մանվել Գ.-ի ու Արամայիս Վ.-ի հետ, ինչի ընթացքում փոխադարձ հարվածներ եւ հայհոյանքներ հասցնելով միմյանց՝ հիշյալ անձինք շուրջ 5 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը: Արսեն Ի.-ն, Ռոբերտ Հ.-ն, Հայկ Հ.-ն, Սուրեն Գ.-ն, Արամայիս Վ.-ն եւ Մանվել Գ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս