2014 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 19501 գործարք, որոնց քանակը 2014 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 5.6 %-ով, իսկ 2013 թվականի հոկտեմբերի համեմատ` 6.9 %-ով: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
2014 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4670 օտարման գործարքների 76.2 %-ը կազմել է առուվաճառքը, 23.4 %-ը` նվիրատվությունը և 0.4 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.42 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.9 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2014 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի
գործարքների 65.5 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի
բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2014 թվականի հոկտեմբերին, 2014
թվականի սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի
բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 20.1 %-ով, իսկ 2013
թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 3.7 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014
թվականի հոկտեմբերին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի
բնակարանների, 1 մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2014 թվականի
սեպտեմբերի համեմատ աճել են 0.02 %-ով: