«ԿԱՐՄԵՆ»-Ը` ԱՆԱՊԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան կբեմադրվի Հրեական անապատում` հնագույն Մասադա ամրոցի ավերակների մոտ: Իսրայելի օպերայից 2 տարի է պահանջվել Մասադայի ավերակների մոտ «Կարմեն»-ը բեմադրելու թույլտվությունը ստանալու համար: Կազմակերպիչներից 3 ամիս է պահանջվել 4 հազար քմ լայնությամբ բեմ, ավտոկայան, հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր եւ նվագախմբի հատված կառուցելու համար: Նախապատրաստական աշխատանքներում ներգրավվել են 2.500 աշխատողներ, իսկ բեմադրությանը կմասնակցեն մոտ 450 պարողներ աշխարհի տարբեր երկրներից: Օպերայի բեմադրման նպատակով Մեծ Բրիտանիայից Իսրայել են բերվել 30 տոննա լուսային եւ ձայնային սարքավորումներ: «Կարմեն»-ի երեքուկեսժամանոց ներկայացման ընթացքում հանդիսատեսը կտեսնի իրական ձիեր, ավանակներ, շքեղ հանդերձանք եւ շարժվող գնացք: Oպերայի արտասովոր բեմադրությունը դիտելու ընթացքում հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Մեռյալ ծովը, Հրեական անապատը եւ Մասադայի հնագույն ավերակներն իր մեջ ներառող հրաշալի բնապատկերը:




Լրահոս