2014 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևոր: Այս ցուցանիշը շուրջ 332 376 ուղևորով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողների թիվը կազմել է 957 826 ուղևոր (803 523 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954 846 (769 566 ուղևոր՝ 2013-ին): Նույն օդանավակայան ժամանած ուղևորների թիվը կազմել է 938 981 մարդ (768 825 ուղևոր` 2013-ին):
«Շիրակ» օդանավակայանում գրանցվել են հետևյալ տվյալները` 18 882 մեկնած և 15 865 ժամանած ուղևոր (2013-ի համապատասխանաբար 33 957-ի և 26 827-ի համեմատ):