Ֆիլիպիններում թայֆունի զոհ է դարձել 27 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում «Հագուփիթ» թայֆունի զոհերի թիվը հասել է 27-ի:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տեղաշարժվելով դեպի երկրի խորքը՝ փոթորիկը կորցնում է իր հզորությունը և լուրջ վնասներ չի հասցնում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Կարմիր խաչի ազգային ծառայությունը:

Տուժածների մեծ մասը հեռավոր Սամար կղզու բնակիչներն են: Այդ կղզին առաջինն է ընդունել իր վրա աղետալի փոթորիկի ազդեցությունը, որի արագությունն առաջին օրերին հասնում էր ժամում 210 կիլոմետրի: Շարժվելով դեպի արևմուտք, ուր գտնվում է երկրի մայրաքաղաքը և բնակվում է 12 մլն մարդ, փոթորկի ուժն աստիճանաբար նվազել է:




Լրահոս