ՀԱՐՑ. Հարեւանուհուս թոռնիկը դժբախտ պատահարից հետո ողնաշարի վնասվածք ունի եւ չի կարող քայլել: Ես գիտեմ, որ հաշմանդամներին սայլակ են տրամադրում: Որտեղի՞ց եւ ինչպե՞ս հաշմանդամը կարող է սայլակ ստանալ կամ ո՞վ կարող է նրա փոխարեն ստանալ այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սայլակ ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին (ՍԾՏՄ)՝ ներկայացնելով անձնագիրը, մինչեւ 18 տարեկանների համար` ծնողներից մեկի անձնագիրը եւ երեխայի ծննդյան վկայականը, հաշմանդամության քաղվածք-տեղեկանքը, տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը սայլակ ստանալու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ վերականգնողական անհատական ծրագիրը՝ ՎԱԾ: ՍԾՏՄ-ն քաղաքացուն հատկացնում է տեղեկանք՝ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ից սայլակ ստանալու համար (հասցեն՝ Երեւան, Ծարավ-աղբյուրի 55-ա):
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ սայլակների հարցը լուծված է, եւ պրոթեզավորման կենտրոնին դիմելով, անկախ տարիքից՝ հնարավոր է այն ձեռք բերել որոշակիորեն մեղմելով տեղի ունեցած դժբախտության պատճառած անհարմարությունները: