
Լիտվայում ուժեղացված մարտական պատրաստականության են բերվել վերջերս ստեղծված արագ արձագանքման ուժերը: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանական գերատեսչությունը:
«Ուժեղացված մարտական պատրաստությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում է անվտանգության հետ կապված իրադրությունը«, – ասել է Լիտվայի բանակի միավորված շտաբի պետ բրիգադի գեներալ Վիլմանտաս Տամոշայտիսը:
Վերջինիս խոսքով՝ այս միջոցը կիրառվել է ի պատասխան բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի զինվորական ակտիվության: «Իրավիճակը վերահսկվում է ռազմական հետախուզության մասնագետների կողմից», – հավելել է գեներալը: