ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե աշխատողը գնում է ֆիզարձակուրդ, այնուհետեւ գտնվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, հետո ներկայացնում հաջորդ երեխայի՝ ֆիզարձակուրդ գնալու բուլետենը, ինչպե՞ս պետք է վճարել տվյալ աշխատողին, չէ՞ որ նա չի աշխատել ու եկամուտ չի ունեցել վերջին 12 ամիսների ընթացքում:

Լիլիթ Մարգարյան, 35 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ՝ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով, ընդ որում հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

«Գործք» սահմանափակ պատասխանատվության  
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նպաստ ստանալու ցանկությունը, իհարկե, բոլոր դեպքերում է մեծ, իսկ միջոցները, ինչպես հայտնի է, միշտ չէ, որ բավարարում են: Քաղաքացիները սովորաբար դժգոհ են լինում ոչ միայն տրամադրվող գումարների չափից, այլեւ ժամկետների կարճ լինելուց:




Լրահոս