ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ջերմուկ քաղաքում

Հայտարարությունների այց ցուցանակը նախկինում ծառայել է հանցագործների որոնման նպատակով: Բայց ինչպես երեւում է, արտագաղթի զգալի ծավալներն ազդել են նաեւ ցուցանակի վրա: «Հետախուզվում են» արտահայտությունը մնացել է նույնությամբ, սակայն ո՛չ անուններ կան, ո՛չ հետախուզվողներ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում պարտադիր չէ ստանալ շինարարության թույլտվություն:

Մխիթար Երանոսյան (48 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թվականի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների կողմից պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերանորոգման (վերափոխման) աշխատանքների իրականացման 386 թույլտվություն:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե դիմորդը կոնկրետ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ընդունելության քննություններին մասնակցելու համար:

Ալլա Նավասարդյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝
ա) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական եւ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափի),
գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
ե) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
զ) սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաեւ զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),
է) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:
ը) 2007թ. «Հայոց լեզու, գրականության» միասնական քննության սերտեֆիկատ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ-ում 2012-2013 ուսումնական տարում պետական ուսումնական հաստատություններում սովորողների թիվը կազմել է սովորողների ընդհանուր թվաքանակի 97.9%-ը կամ 361228 սովորող, որից՝ 173769 աղջիկ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ առեւտրական կազմակերպությունում, եւ այս տարվանից տնօրինությունը կրճատել է իմ արձակուրդը մինչեւ 24 աշխատանքային օր, այն դեպքում, երբ անցյալ տարի ինձ տրամադրվել էր 29 օր: Խնդրում եմ ասեք՝ արդյոք նրա որոշումն օրինական է, թե ոչ:

Գայանե Միքայելյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159 հոդվածի աշխատողների ամենամյա վճարվող արձակուրդը պետք է լինի 28 աշխատանքային օրից ավելի:
160 եւ 161 հոդվածներով առանձին կարգի աշխատողների համար նախատեսված են շարունակական եւ լրացուցիչ արձակուրդներ մինչեւ 35 օր, բացառիկ դեպքերում մինչեւ 48 օր, այդ թվում, օրինակ, ոչ նորմավորված աշխատանքային օրվա դեպքում:
Այդպիսի արձակուրդի տրամադրման տեւողությունը եւ կարգը որոշվում է կոլեկտիվ պայմանագրերում եւ այլ արձանագրություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն:
Եթե լրացուցիչ հնգօրյա արձակուրդը ձեզ է տրամադրվել ՀՀ ԱՕ 160 եւ 161 հոդվածներով նախատեսված պատճառներից մեկի հիման վրա եւ Ձեր պայմանագրի պայմանները մնացել են անփոփոխ, ապա Ձեզ լրացուցիչ արձակուրդից զրկելն անօրինական է:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում ցանկալի է նախքան աշխատանքի ընդունվելն ամեն ինչ հստակեցնել. ե՛ւ աշխատանքային ժամերը, ե՛ւ հավելավճարները, ե՛ւ արձակուրդային հաշվարկները, որպեսզի ավելի ուշ փաստի առջեւ հայտնվելու հավանականություն չլինի: Ի դեպ, այդ ամենը պետք է որ հստակ ամրագրված լինի աշխատանքային պայմանագրում:




Լրահոս