Շուտով ԵՄ և Վրաստանի միջև ոչ վիզային ռեժիմ կհաստատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ժամանակներս Վրաստանի և ԵՄ միջև ոչ վիզային ռեժիմ կհաստատվի:

Новости-Грузия կայքի փոխանցմամբ՝ այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր վրաստանցի գործընկեր Թամարա Բերուչաշվիլիի հետ համատեղ ասուլիսում:

«Մինչև Վրաստանի և ԵՄ միջև ոչ վիզային ռեժիմի հաստատումը շատ քիչ ժամանակ է մնացել: Ես խոստանում եմ, որ Գերմանիան, օգտագործելով իր հնարավորությունները, ակտիվորեն կաջակցի Վրաստանի ընտրությանը», – հայտարարել է Շտայնմայերը:

Գերմանիայի արտգործնախարարը 2-օրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 8-ին: Այցի շրջանակներում նա հանդիպել է երկրի նախագահ Իրակլի Գարիբաշվիլիի հետ: Բանակցությունների հիմնական թեման է եղել համաձայնագիրը Ռուսաստանի և Աբխազիայի միջև, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում:




Լրահոս