Ոստիկանների ծաղրի ու նսեմացման պատճառով Վանաձորի բնակչուհին փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի բնակչուհի Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից:

Այնուհետև, մի քանի օր անց դրանից դրդված կատարել է ինքնասպանության փորձ:

Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս