
«Մանչեստեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քրիս Սմոլինգը ոտքի մկանի ծանր վնասվածք է ստացել, կտրվել է մկանը: Նա այս վնասվածքը ստացել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սաութհեմփթոն»-ի հետ խաղի 18-րդ րոպեին և փոխարինվել:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Սմոլինգը կանցնի մանրակրկիտ բուժզննում, և պարզ կլինի նրա վնասվածքի լրջության աստիճանը: