«Արտաքուստ գեղեցիկ է թվում, օգուտ է պետք». ԵՏՄ քննարկում՝ խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի է ունենում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական  ակումբի հերթական նիստը: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրանում է այս խմբի ստեղծման 1-ամյակը, և հիմնական ելույթներն ուղղված են այդ տարվա ձեռքբերումների քննարկմանը:

Նշենք, որ հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները. մյուսները՝ բացակայում էին:

Խորհրդարանական խմբի անդամները և հյուրերն անդրադարձան նաև մեծ հետաքրքրություն ներկայացնող ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները մեծ ոգևորությամբ և դրական էին արտահայտվում այդ միությանը միանալու մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ միությանն անդամալցելու գործընթացի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ևս ցանկանում էր միանալ ԵՏՄ-ին՝ այն համարելով անվտանգության և տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ տվող միություն:

Նույն տեսակետն արտահայտեց նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում խոսքով՝ կար կոնկրետ պատկերացում, թե ուր ենք գնում, և թե ինչ տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել այն: Նրա խոսքով՝ այդ միությունն արտաքուստ գեղեցիկ է թվում, սակայն այնպես պետք է անել, որ օգուտներ լինեն:

Մի քանի կարևոր հարցեր բարձրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է լեզվի հարցը, միգրացիոն քաղաքականությունը, Հայաստանի հնարավոր տնտեսական աճը՝ միությանն անդամակցելուց հետո:




Լրահոս