Վստահությունը չարաշահելով՝ դրամապանակ էր գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա. Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել վարել Նար-Դոսի փողոց:

Ճանապարհին գնումներ կատարելու համար և ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք և չի վերադարձել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 1973 թ. ծնված Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը:

Կատարվում է քննություն:




Լրահոս