Կենտրոնական բանկը կկարգավորի այս խառնաշփոթը. Հայկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԿԲ-ը հայտարարություն էր տարածել, համաձայն որի` արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով՝ ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանի կարծիքով` ԿԲ-ի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ այս ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացվում է պատշաճ կերպով: Սակայն, ինչպես նշում է տնտեսագետը, այժմ դժվար է կանխագուշակել, թե այդ մեթոդը որքանով արդյունավետ կարող է գործել դրամի կայունացման վրա: Համենայն դեպս, ըստ Սարգսյանի՝ դոլարի պակասը շուկայում բերել է դրամի արժեզրկման, չնայած որ կան նաև մի շարք այլ պատճառներ։ Տնտեսագետի կարծիքով` դրամի արժեզրկումը շատ ավելի բարենպաստ է տնտեսության համար, քան արժևորումը։

Հայկ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ԿԲ-ն ամեն ինչ կանի, որ այս տատանումների թողած բացասական ազդեցություններն անընդհատ բնույթ չկրեն, և այս խառնաշփոթը կարգավորվի: «Գործարարների վստահությունն ավելի կմեծանա, և սպեկուլյատիվ գործունեությունը կկրճատվի»,- եզրափակեց տնտեսագետը:




Լրահոս