ԱՌՆԱՊ հիմնադրամի և Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում դեկտեմբերի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում են Ղրղզստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հաղորդակցության գործակալության ռադիոմոնիտորինգի վարչության պետ Ակիլբեկ Ամուկեևի ղեկավարած պատվիրակությանը:
Այցի նպտակն է ծանոթանալ ԱՌՆԱՊ հիմնադրամի գործունեությանը` միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը, տեղական մակարդակում ԱՌՆ ռազմավարության իրականացմանը:
ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց նախարարության ստեղծման պատմությունը, անդրադարձավ տարբեր ծառայությունների գործունեությանն ու աշխատանքին, կարևորեց Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը` գլխավոր ձեռքբերում համարելով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքը: Ներկայացնելով նախարարության ձեռքբերումները` Ն. Գրիգորյանը անդրադարձավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործունեությանը, Ճգնաժամային կնտրոնի աշխատանքներին:
Այցի շրջանականերում պատվիրակությունը կայցելի նաև նորագույն սարքավորումներով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ տեղադրված է 375 մ երկարությամբ դեֆորմոգրաֆը: