“ՉԻ” տեղեկությունների համաձայն` տևական ժամանակ է, ինչ խուլ հակասությունների մեջ են Զանգեգուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատե ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող Զանգեգուր Մայնինգ և Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշրն ընկերությունները: Նշված ընկերությունների փայատորեն Կարեն Կարապետյանի և Մաքսիմ Հակոբյանի միջև տարաձայնություններ են աոաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա` կապված մոլիբդենի արտադրության ու վաճաոքի ցուցանիշների հետ: Ասում են, երկու գործարարների շահերը բախվել են նաև արտահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ի դեպ` “Արմենիա Փրոդաքշրնի” տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել, շատ ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Դե իսկ ահա Մաքսիմ Հակոբյանի ունեցած կապերի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հարց է, թե նա ում հետ ,լավե չէ, բացի Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Ինչևէ, երկու գործարարների միջև ստեղծված լարվածության շուրջ “ՉԻ”-ին հաջողվել է մեկնաբանություն ստանալ միայն Կարեն Կարապետյանից, որն էլ թերթի հարցին ի պատասխան արձագանքել է. “Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ինչ բան, տենց բան չկա: Ախր, էտ որտեղից են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի արեք, մի գրեք, մեզ խայտառակ մի արեք”:
Չորրորդ ինքնիշխանություն.Խուլ հակասություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ