Որքան արժի Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Նոր տարին Հայաստանում, բացի ավանդական՝ միմյանց տուն հյուր գնալու ավանդույթից, դարձել է նաև որևէ վայրում մեծ խնջույք կազմակերպելու առիթ: Շատերի մոտ էլ Ամանորը սպասված տոնից վերածվել է հոգսի՝ ի՞նչ դնել սեղանին, ինչո՞վ զարմացնել հարևանին և այլն:

Հայերի մի մեծ հատված, որն ավելի ավանդապաշտ է, նախընտրում է Ամանորը դիմավորել տանը, իսկ ահա մյուսները` ռեստորանում կամ ժամանցի այլ վայրերում:

Armlur.am-ը զրուցեց հանրապետություն մի քանի ռեստորանային համալիրների մենեջերների հետ` պարզելու համար, թե դեկտեմբերի 31-ի գիշերն ինչպիսի գնային քաղաքականություն է գործում նրանց մոտ:

 

paravon

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փաստացի պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում այդ գիշեր կլինի շոու ծրագիր և հյուրասիրություն, գները ճկուն են՝ կախված պատվիրված չափից:

paravon1

Ռեստորանի աշխատակիցներն այդպես էլ հրաժարվեցին որևէ հստակ թիվ նշել, սակայն տարբեր տեղեկությունների համաձայն՝ արժեքը կարող է տատանվել 60-100 հազարի սահմաններում:

 

IMG_7315

«Արքայաձոր» ռեստորանային համալիրում Ամանորի գիշերն անցկացնելը կարժենա 35 հազար դրամ: Այդ արժեքի մեջ մտնում է երկու տաք ուտեստ, մրգի, ջրեղենի, պանրի տեսականի և այլ ուտեստներ:

arqa

Լինելու են խաղարկություններ, Ձմեռ պապ, Ձյունանուշ: Պարային տրամադրությունն ապահովելու է ռեստորանի համույթը, ինչպես նաև՝ հայ էստրադայի երգիչներ Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Սասունցի Դավիթը, Լիանան և այլք:

 

belajio1

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանին փաստացի պատկանող «Բելաջիո» ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքն արժե 45 000 դրամ, որի մեջ մտնում է նաև տոնական սեղանը:

belajio

Այս ռեստորանային համալիրում հանդես կգան Արման Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Մհերը և այլք:

 

parvana (3)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքավճարը 10.000 դրամ է, մնացածը՝ ըստ ճաշացանկի:

parvana

Այստեղ նախատեսված է հատուկ շոու ծրագիր, Ձմեռ պապ, Ձյունանուշ, կլինի հյուր արտերկրից, խաղարկություններ և մրցանակներ: Այս ռեստորանային համալիրում այդ գիշերը ելույթով հանդես կգան Հայկ Ղևոնդյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարոն, Կամո Սեյրանյանը և այլք:

 

harsnaqar2

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դեկտեմբերի 31-ի գիշերը մեկ անձի համար մուտքի վճարը լինելու է 10.000 դրամ:

harsnaqar

Ռեստորանում կհնչեն միայն հաստատության երաժշտական խմբի կատարումները:

 

jose

«Ջոս» համալիրի ռեստորանում դեկտեմբերի 31-ի գիշերն անցկացնելը մեկ մարդու համար կարժենա 35 հազար դրամ: Կլինի երկու տաք ուտեստ, ձկան, պանրի, մրգի տեսականի, աղցաններ, կարմիր, սև ձկնկիթ, օղի և անսահմանափակ ջրեղեն: Այստեղ մեկ անձը կվճարի 35 հազար դրամ, սակայն պատվերն ամենաքիչը 4 անձի կողմից պետք է տրված լինի: Ռեստորանում նվագում է Նորայր Շարոյանի խումբը: Ամանորյա գիշերը հանդես կգան նաև հայ էստրադայի երգիչ-երգչուհիներ:

jose1

Իսկ սրճարանում 10 հազար դրամ արժե մուտքը, որի մեջ մտնում է մրգի տեսականի և շամպայն: Լինելու են դիջեյ և երգիչ-երգչուհիներ: Ակումբում արդեն մուտքը 20 հազար դրամ կլինի, սակայն ոչ մի ծառայություն այն չի ներառի:

 

mezzo

«Մեցցո» ակումբում ամանորի գիշերը մի քանի գին է գործելու՝ 30 , 40 և 50 հազար դրամ: Ակումբում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանը, «Ռեինկարնացիա»-ն:

mezzo1

Ժամը 03:00-ից ներկաներին պարային տրամադրություն կապահովեն դիջեյները: 30 հազար դրամ արժողությամբ սեղանը ներառում է միայն մրգի տեսականի:

 

yans

«Յանս» ակումբում լինելու է լատինոյի մեջ «Տրոպիկանա» բենդը և դիջեյ՝ մինչև լույս: Տոմսի արժեքը 25 և 30 հազար դրամ է՝ կախված նստելու վայրից:

yans1

Արժեքն իր մեջ ներառում է հյուրասիրություն՝ մրգի ափսե: Տոմսերն, ինչպես մյուս վայրերում, անհրաժեշտ է նախօրոք պատվիրել:

 

florens2

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում դեկտեմբերի 31-ի գիշերը մուտքը կարժենա 20 հազար դրամ, որի մեջ մտնում է միայն շոու ծրագիրը: Ռեստորանում ելույթ կունենան «Ռեինկարնացիա»-ն, «Դորիանս»-ը, պարային խմբեր, լինելու են խաղարկություններ և անակնկալներ երեխաների համար:

IMG_7370

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս