«Յուրաքանչյուր ինտեգրացիայի դեպքում սուվերենության կորուստ կա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ԵՏՄ-ում չհամատեղվեին անվտանգությունն ու տնտեսական շահերը, ապա այն կկորցներ իր արժեքը: Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստում այս մասին հայտարարեց Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը: Նա ընդգծեց, որ այս միության կազմում Հայաստանին հենց նման առավելություններ են տրվելու:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, կորցնում է իր ինքնիշխանությունը, Սիլաևը նշեց.

«ԵՏՄ-ն ինտեգրացիոն մյուս միությունների նկատմամբ ունի մեկ առավելություն, որ այն մեկնարկի առջև է, այն նոր է ձևավորվում: Այն երկրները, որոնք միանում են ԵՏՄ-ին, ունեն բանակցային գործընթացը ծավալելու ավելի լայն հնարավորություն, քան Եվրամիության դեպքում,. կա հնարավորություն ազդելու բանակցային գործընթացի ժամանակ: ԵՏՄ-ում այս առումով պետությունների նկատմամբ կա ինդիվիդուալ մոտեցում:

Յուրաքանչյուր ինտեգրացիայի դեպքում սուվերենության կորուստ կա, և ՌԴ-ն էլ բացառություն չէ: Թե ինչպիսին կլինեն հիմա այդ սահմանափակումները, դժվար է խոսել, բայց աշխարհում կան ինտեգրացիայի շատ տարբերակներ, ու մենք կընտրենք դրանցից մեկը»,- ընդգծեց նա:




Լրահոս