
Ինչպես armlur.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը` 00:40-ի սահմաններում ՎԱԶ 2115 մակնիշի 09 ԼՏ 231 համարանիշի մեքենայի վարորդը Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել է երկաթե խողովակին: Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մահացածը մոտ 20-23 տարեկան է: Վիրավորները նույնպես երիտասարդներ են: