
Այսօր` հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 182 սյան դիմաց իրար են բախվել ԲՄՎ մակնիշի 27 ՍՕ 692 համարանիշի, Ֆոլկսվագեն մանիշի 25 ՍՏ 219 համարանիշի և Սամանդ մակնիշի Տ 4237 համարանիշի տաքսի մեքենաները: Բախման հետևանքով տաքսու վարորդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի