
Այսօր ժամը 14.00-ին “Հաղթանակ” գյուղում տեղի կունենա “Տիգրան Մեծ” ջոկատի ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Նորիկ Խաչատրյանի Մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման մշակութային մասը կապահովեն հայ ազգի ճանաչված երգիչներն ու երգչուհիները: