Վթարից մահացել է պարուհի Մագան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 13–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 
Ինչպես դեպքի վայրից  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով ԲՄՎ 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18-ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր-Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը հայտնի պարուսույց համույթի Մագան է։




Լրահոս