Լեզուն կարող է թարգմանվել, եթե երաժշտությունը լեզու է, ուրեմն նա կարող է թարգմանվել: Արդյոք կարելի՞ է թարգմանել երաժշտությունը: Ռիխարդ Շտրաուսը վստահեցնում է, որ նա կարող է նկարագրել հետևյալ դրվագը. մարդը գալիս է ռեստորան, նստում է սեղանի շուրջ և տեսնում, որ դանակն ու պատառաքաղը սխալ են դրված և նրանց տեղափոխում է ճիշտ կերպով: Ահա Շտրաուսն ասում է, որ սա կարող է երաժշտապես, առանց խոսքի նկարագրել: Հարցը հետևյալն է. արդյոք մենք կարո՞ղ ենք ընկալել դա այնպես, ինչպես հանձն է առել Շտրաուսը:
Լեզվից լեզու թարգմանելը բարդ է, բայց թարգմանիչը պետք է փորձի գտնել ինքնությունը առանց համազորության, այսինքն նույն բանն է ասվում ուրիշ կերպով: Օր.՝ Մոցարտի սոնատան կամ ջազային ինչ-որ իմպրովիզացիա կամ ինդոնեզական գամելանը կարող ենք ասել ուրիշ լեզվով և հասկանալ, որ բնագիրն այսպիսին էր:
Ինչքանով լեզուն դառնում է երաժշտական, այսինքն ինչքանով գնում է դեպի պոեզիա, այնքան ավելի դժվար է թարգմանվում: Պոեզիայի թարգմանության լավագույն դեպքում մեծ պոետը ներշնչվելով և հնարավորինս հավատարիմ մնալով բնագրին՝ ստեղծում է, վերստեղծում է նոր գործ: Օր.՝ Բոդլերը թարգմանել է Էդգար Պոյին ֆրանսերեն, և մի պահ Էդգար Պոն դարձել էր ավելի հայտնի Ֆրանսիայում, քան՝ Անգլիայում:
Աստվածաշնչյան երգ-երգոցը սկսվում է այսպես. «Թող ինձ համբուրի համբույրներ իր բերանով»: Միայն շ և ս ձայներն են լսվում բնագրում, ասես շշուկները՝ բերանի, ձայնի ու համբույրի, հենց սկզբից համբույր են նկարագրում, սա գուցե չգիտենք, բայց իմաստը մեզ հասնում է, երբ բնագրով ենք կարդում, և հետաքրքիր է դառնում, որովհետև այս եզրը՝ երաժշտության ու բառի, խոսքի մեջ, ջնջվում է:
Տեսանյութը՝ Բուն TV-ի: