
Մոսկվայում վնասազերծվել է բռնաբարողների դաղստանյան ավազակախումբ, որն իր զոհերին գտնում էր համացանցի միջոցով: Իրականացված հատուկ վիրավորվել են մեկ ոստիկան եւ պատահական անցորդ: Դաղստանցի բռնաբարողների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ ոստիկանություն է դիմել մի կին: Նա պատմել է, որ համացանցի միջոցով ծանոթացել է մի երիտասարդի հետ: Տղամարդը ժամադրության է եկել երեք ընկերների հետ: Նրանք կնոջը մեքենայով տարել են անտառ եւ ծեծել, նրանցից երկուսն էլ բռնաբարել են զոհին:Քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել երեք հանցագործներին, չորրորդը կարողացել է փախչել`ոստիկանին դանակահարելով որովայնի եւ ձեռքի հատվածում: