Ուկրաինայի բանակը շուտով ինքն իրեն կոչնչացնի, քանի որ սպաներն ու զինվորները զբաղվում են հարբեցողությամբ: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի զինուժի անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ Վիտալի Պոկոտիլոն:
Նա համեմատել է ալկոհոլը սարսափելի քիմիական զենքի հետ և հայտնել, որ խմիչքի չարաշահումից մահանում է ամեն վեցերորդ զինծառայողը:
Պոկոտիլոյի խոսքով, ուկրաինական բանակն ուղղակի քայքայվում է: Խուլիգանությունը, զինվորական կարգապահության խախտումները և հաճախակի դարձած հոգեկան հիվանդությունները հիմնականում հանդիսանում են հարբեցողության հետևանք, տեղեկացնում է Харьков տեղեկատվական գործակալությունը: Բանակում նման իրավիճակի ստեղծման մեջ Պոկոտիլոն մեղադրել է Ռուսաստանին: