
Երկուշաբթի օրը Սիրիայի հետ սահմանին գտնվող ռազմակայանում մի թուրք զինվոր սպանել է իր երկու զինակիցներին, ապա՝ ինքնասպան եղել: Այդ մասին տեղեկացրել է Սանլիուրֆա քաղաքի կառավարությունը, և հերքել այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ նրանք սպանվել են միջսահմանային կրակահերթից. գրում է Reuters-ը:
«Համաձայն այն փաստերի, որոնք մեզ հաջողվել է հավաքել, դա ահաբեկչական գործողություն չէր: Սահմանին պարեկային ծառայություն իրականացնող թուրք զինվորը սպանել է իր ընկերներին ու ինքնասպան եղել:
Դեպքի մանրամասները պարզվում են»,-լրագրողների հետ զրույցում հայտնել է Սանլիուրֆայի նահանգապետ Իզեթին Քուչուկը: