ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը գաղտնի այցելել է Իրաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեգելն անսպասելի այցով ժամանել է Իրաք: Այցի մասին տեղեկատվություն, անվտանգության նկատառումներից ելնելով, նախապես չի հրապարակվել: Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Երկուշաբթի Հեգելը, որի պաշտոնանկության մասին վերջերս հայտնել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այցելել էր Քուվեյթ: Այնտեղ նա հայտարարել էր, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիան ևս 1,5 հազար զինծառայող կուղարկի Իրաք՝ տեղի անվտանգության ուժերին նախապատրաստելու նպատակով:




Լրահոս