Ընթացիկ տարում Ռուսաստանում 59 ահաբեկչական հանցագործություն է կանխվել, այդ թվում՝ 8 ահաբեկչական ակտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Բորտնիկովը, տեղեկացնում է ТАСС-ը:
Նա հիշեցրել է, որ ահաբեկչական հանցագործությունների հետ առնչության համար այս տարի դատապարտվել է 219 մարդ, որոնց թվում են անցած տարվա դեկտեմբերին Վոլգոգրադում կատարված ահաբեկչության 4 հեղինակները, ովքեր ընդհանուր առմամբ դատապարտվել են 45 տարվա ազատազրկման:
Բորտնիկովի խոսքով, ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ՝ երեք անգամ նվազել է: