Առաջին Վերելքը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 12-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թարոնում առաջին անգամ կայացել է “Վերելք” պարային մրցույթ-փառատոնը, որը չունի տարիքային և ժանրային սահմանափակում: Փառատոնի կազմակերպիչ Մհեր Դավթյանից տեղեկացանք, որ մրցույթը կազմակերպված է հիմնականում Երևանի համայնքների միջև. բեմ են դուրս գալիս Երևանի 10 համայնքների, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի շուրջ 50 սիրողական և պրոֆեսիոնալ պարային խմբեր:  Փառատոնի կազմակերպիչ Մհեր Դավթյանի հավաստմամբ` մրցույթ-փառատոնի նպատակն է աջակցել խմբերին, առանց որևէ ֆինանսական ներդրումների բեմ դուրս գալ, իսկ լավագույներին` բեմարվեստի ոլորտում իրենց տեղը գտնելու հնարավորություն տալ. 
-Այս մրցույթի նպատակն է համայնքներում զարգացնել պարային մշակույթը, և ամենակարևորը` նպաստել, որպեսզի պարողները միմյանց հետ փորձ փոխանակեն:
Փառատոնի կազմակերպիչը ոգևորությամբ նշել է նաև մրցույթի առանձնահատկություններից մեկը.
-Ամենահետաքրքիրը այն է, որ այս մրցույթում պարային խմբերը հանդես են գալիս առանց անվան, որպեսզի ժյուրին իր որոշումներում անկողմնակալ լինի:
“Վերելք” պարային մրցույթ – փառատոնի մասնակիցները մեծ ոգևորությամբ են եկել, կաշխատեն իրենց լավ ներկայացնել` ներքուստ հուսալով նաև բերկրալի հաղթանակի մասին, իսկ “Վերելք”-ն էլ միաժամանակ վերելք է խոստանում մրցույթի մասնակիցներին:
“Էմբոլա” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Գրիգորյանը խոստովանում է, որ խումբը բազմաթիվ մրցույթների է մասնակցել, սակայն “Վերելք” -ը յուրահատուկ է, քանի որ մրցակիցները իրենց հարևան համայնքների ու ընկերների պարային խմբերն են, ուստի լարվածությունը շատ մեծ է:
Մրցույթ – փառատոնը անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլի ժամանակ մրցելու են տարիքային և ժանրային դասակարգման մեջ լավագույնը ճանաչվածները, որոնց սպասվում է հյուրախաղերի մեկնելու հնարավորություն:
Փառատոնի կազմակերպիչ Մհեր Դավթյանը հուսով է, որ փառատոնը հաջող մեկնարկ կունենա և խոստանում է, որ այն կդառնա ամենամյա




Լրահոս