
Նավթի միջազգային գների անկման ֆոնի վրա դոլարի և եվրոյի փոխարժեքները ռուբլու նկատմամբ կտրուկ աճել են:
Մոսկվայի բորսայում առավոտյան ժամը 10:17-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 58,5 կոպեկով և կազմել 54,33 ռուբլի: Եվրոյի փոխարժեքն աճել է 74 կոպեկով և կազմել 66,98 ռուբլի:
Ռուբլու փոխարժեքի անկումը պայմանավորված է նավթի գների անկմամբ: 2014թ.-ի սկզբից Brent տեսակի նավթի գինը էժանացել է 41%-ով: Դեկտեմբերի 8-ին շուկայի փակման պահին Brent նաֆթի հունվարյան ֆյուչերսները նվազել են մինչև 66,19 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 2009թ.-ի սեպտեմբերից սկսած նվազագույն արժեքն է, տեղեկացնում է Интерфакс-ը: