
Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները շրջագայություն կատարելիս, Բուսաբանական այգուց, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահե Պ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին: Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտ եղած թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: