
Չինաստանում ֆենշուի («ֆեն» նշանակում է քամի, «շու» ՝ ջուր) մասնագետը գերեզմանից փորել, հանել է հանգուցյալին և ծեծի ենթարկել: Բանն այն է, որ փորձագետը խորհուրդ է տվել հանգուցյալի հարազատներին՝ չհուղարկավորել նրան հատուկ նախապես ընտրված տարածքում:
Սակայն Սիչուան նահանգի բնակիչներն արդեն վճարել էին իրենց հոր գերեզմանի համար առանձնացված հողակտորի դիմաց և չեն հետևել մասնագետի խորհրդին: Ֆենշուի վարպետը համոզված է եղել, որ հուղարկավորման տեղի սխալ ընտրությունը բացասական կանդրադառնա սպասվող բերքի վրա: Այդ իսկ պատճառով Ֆեն ազգանունով վարպետը որոշել է վրեժխնդիր լինել համագյուղացիներից: Ֆենը ոչ միայն փորել է մահացածի գերեզմանը, այլև ծեծի է ենթարկել դիակն՝ այսպիսով պատժելով հանգուցյալի հարազատներին:
Տեղի իրավաբանները փորձում են լուծել դժվարին խնդիրը. համարել արդյոք ծեծը ապօրինի արտաշիրիման ծանրացուցիչ հանգամանք, թե ոչ: Մյուս կողմից, հանգուցյալի հարազատները համոզված են, որ ֆենշուի վարպետը ծանր հանցանք է գործել և պետք է դաժանորեն պատժվի: