Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 455.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.84 դրամ (աճել է 7.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.84 դրամ (աճել է 6.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.9 դրամ, ոսկին՝ 17,454.97 դրամ, պլատինը՝ 18,010.96 դրամ:

Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




Լրահոս