
Արյան դոնորի համաշխարհային օրը երիտասարդները կնշեն անվարձահատույց արյունատվության ակցիայով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին, ժամը 10.30, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Հրաչյա Ներսիսյան 7) կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արյան դոնորի համաշխարհային օրը սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Նշենք նաև, որ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: