ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցելու «եռյակի» հրավիրած մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաք-երթին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Վերջինս հայտնեց, որ երթին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ: Իվետա Տոնոյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչու է Ծառուկյանը որոշել չմասնակցել երթին:
Հիշեցնենք, որ վաղը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որի առթիվ երեք ուժերը որոշել են հանրահավաք-երթ կազմակերպել: Ավանդաբար այն անցկացնում է «Հայ ազգային կոնգրես»-ը, սակայն այս անգամ որոշել են մասնակցել նաև մյուս ուժերը: