
Իրաքի հարավում Ալ-Հիլալ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 32 մարդ,-հաղորդում է ITAR-TASS-ը: Նախնական տվյալներով՝ երկու ականապատ մեքենա օդ են բարձրացել քաղաքի ռեստորաններից մեկի մոտ:Ոստիկանությունն արդեն սկսել է քննել կատարվածի հանգամանքները: Առայժմ ահաբեկչության համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել: Նշենք, որ երկրում ակտիվ գործունեություն են ծավալում Ալ Քայդայի խմբավորումները, որոնք պայքարում են երկրում բնակվող շիաների, քաղաքական անձանց եւ ոստիկանների դեմ: