
Եվրասիական տնտեսական միությունն իրենից ենթադրում է անկախ պետությունների միություն, և Հայաստանն այդ միությունում կունենա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար իրավունքներ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևը:
Նրա խոսքով, այստեղ կարևորն այն հանգամանքն է, որ բոլոր երկրները կարող են փոխլրացնել միմյանց: «2015թ. հունվարի մեկից միության անդամ դառնալը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր: Նրա խոսքով, այս ամենն առաջին հերթին կնպաստի, որ Հայաստանից նվազի արտագաղթը», – ընդգծեց նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում