
Ղուկասավան գյուղի վերջնամասում, հունիսի 12-ի երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, BMW-520 մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: