Լավ կլինի, որ Բլատերը լքի իր պաշտոնը. Պլատինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այն կարծիքին է, որ Զեպ Բլատերը չպետք է հերթական անգամ ընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

«Ես աջակցել եմ Բլատերին 1998 թվականին, քանի որ այն ժամանակ ինձ թվում էր, թե նա հարմար թեկնածու է: Սակայն այժմ ժամանակն է զիջել այդ պաշտոնը մեկ այլ անձի: ՖԻՖԱ-ի ներկայիս կերպարն ու համբավն այնքան վատն է, որ լավ կլինի, եթե Բլատերը լքի իր պաշտոնը», – նշել է նա:

Պլատինին նաև այն կարծիքն է հայտնել, որ չի կարծում, թե Բլատերը կցանկանա իր կամքով հեռանալ այդ պաշտոնից:




Լրահոս