
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ նոյեմբերի 27-ի թիվ 361 Ա հրամանի շրջանակներում ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 8-ին Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա և քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես, Գավառ-Սևան տանող ճանապարհին հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ, Սևան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ, որոնք սահմանված կարգով հանձնվել են Երևանի թույլ տեսողություն ունեցող երեխաների հատուկ դպրոցին:
Տեսչական աշխատանքները շարունակվում են: