Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս երևույթը մարդկության ծննդից ի վեր ուղեկցել է բոլոր հասարակություններին ու անգամ մասնագետներն են փաստում, որ դրա հաղթահարումն անհնարին է: Պարզապես զարգացած երկրներում կոռուպցիայի ծավալներն անհամեմատ փոքր են:
Համենայնդեպս, 21-րդ դարում կոռուպցիան բնորոշ է առավելապես հետամնաց և թույլ երկրներին: Հայաստանն այս առումով աշխարհում առաջատարներից չի համարվում, բայց հավակնում է հայտնվել այդ շարքում:
Armlur.am-ի զրուցակիցները նույնպես չհերքեցին տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն երևույթների գոյությունը՝ նշելով, որ կան տարբեր մեթոդներ՝ դրա ծավալների նվազեցման համար: Մեր զրուցակիցները չէին բախվել (կամ չխոստովանեցին) կոռուպցիոն դեպքերի, սակայն վստահ հայտարարեցին, որ այն ամենուր է: