
Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին, կտրամադրվի 2.1 մլն դոլար,-տեղեկացնում է Glendale News-ը: Երկուշաբթի՝ լսումների ժամանակ, դատավոր Քրիստինա Սնայդերը հայտնել է, որ եթե փաստաբանները համաձայնեն, ապա հայցվորներից 100-ի գործը կկարճվի: Հայցերի վերանայման և փոխհատուցման տրամադրման հարցը բարձրացրել է Holthouse Carlin and Van Tright իրավաբանական խորհրդատվական ընկերության փաստաբանների խումբը: Ընդ որում՝ հայցերից 13 հազարը վերանայվել է Գլենդելի փաստաբան Վարդգես Եղիայանի պահանջով: Նշենք, որ փոխհատուցման 17 կտրոնները ( 312,000 դոլար ընդհանուր արժողությամբ) հաստատված են եղել “Boyajian and Associates”-ի կողմից՝ փաստաբան Բերջ Բոյաջյանի գլխավորությամբ:
Փոխհատուցման տրամադրումից հետո հիմնադրամում պետք է մնա մոտ 700 հազար դոլար: