
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ խաղից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները մեկնել են արձակուրդ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի ընթացքում մոսկովյան ակումբը կանցկացնի 3 հավաք, որոնցից առաջինը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 1-ն իսպանական Մարբելյայում: Դրանից հետո «Սպարտակը» կմեկնի Թուրքիա, որտեղ էլ փետրվարի սկզբից մինչև մարտի 2-ը հավաք կանցկացնի Բելեքում: