Ավստրիայում՝ սողունների Happ այգում, 115 տարվա համատեղ կյանքից հետո կրիաների զույգը Պոլդին եւ Բիբին , որոշել է ամուսնալուծվել: Այգու աշխատակիցները նկատել են, որ վերջիններս միմյանց հետ հազվադեպ են շփվում: Այգու աշխատակիցները փորձել են վերականգնել նրանց նախկին հարաբերությունները, նրանց բույն են տարել ,ռոմանտիկե ընթրիք, միասին զբոսանքներ կազմակերպել, սակայն ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել: Միմյանց նկատմամբ ագրեսիայի դրսեւորումը բացառելու նպատակով նրանց տեղավորել են առանձին բներում: Այգու աշխատակիցների խոսքերով երկու կրիաներն էլ գոհ է իրենց նոր կյանքից,-հայտնում է petslady.com -ը:
ԿՐԻԱՆԵՐԸ 115 տարի անց ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ