
Հունիսի 13-ին, ժամը 14.19-ին ԱԻն-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Բուրնազյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել “1-03” ծառայության դիսպետչերը և “1-02” ծառայության աշխատակիցը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել 14.43-ին: