
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Վալդեսն առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիայի բոլոր ժամանակների դարպասապահների վարկանիշային ցուցակում: Այն կազմել է ֆուտբոլային պատմության և վիճակագրության իսպանական կենտրոնը:
Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել անցկացրած խաղերի քանակը, բաց թողած գոլերը, նվաճած տիտղոսները, իսկ ցուցակում տեղ են գտել 1928-ից մինչեւ օրս Իսպանիայում խաղացած 790 դարպասապահներ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուան, ով նախորդ մրցաշրջանում խաղում էր Մադրիդի «Ատլետիկո»-ում: Եռյակը եզրափակել է «Դեպորտիվո»-ի նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Լիանյոն:
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: