
Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 12-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Ակունք գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Վաչագան Սահակյանին, որը ս/թ մայիսի 1-ից ՌԴ ՆԳՆ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով: